Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Ելք» դաշինքն ընտրել է իր նախընտրական կարգախոսն ու տարբերանշանը

«Ելք» դաշինքն ընտրել է իր նախընտրական կարգախոսն ու տարբերանշանը
18.01.2017 | 18:36

«Ելք» (անգլ.՝ Way out, ռուս.՝ Исход) դաշինքը, որում ներգրավված են «Լուսավոր
Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում հանդես կգա «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ» կարգախոսով, ընտրվել է նաև տարբերանշանը:

«Ելք» դաշինքը հունվարի 21-ին համաժողով է հրավիրել, որտեղ կքննարկեն նախընտրական գործընթացը:

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ